Ադրբեջանական բանակում հերթական զինվորն է մահացել

Ադրբեջանական բանակում հերթական զինվորն է մահացել

Ադրբեջանական բանակում զինվորը հիվանդության պատճառով մահացել է: Դեպքը տեղի է ունեցել առաջնագծի մոտ տեղակայված զորամասերից մեկում:Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է 1995 թվականին ծնված Ջեյհուն Ռամիզօղլու Ջահանգիրովի մահվան փաստը, սակայն չի նշվում, թե որ հիվանդությունն է դարձել զինվորի մահվան պատճառը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն’ 2014 թվականի սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 43 զինծառայող, որոնցից 33-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 72 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում