Լավրով-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

Լավրով-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

Այս օրերին երկօրյա պաշտոնական այցով Բաքվում է գտնվում ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ինչպես սպասվում է,  այցի շրջանակներում ուշադրություն կդարձվի Կասպիական հիմնախնդրին, Աստրախանում կասպիական չորրորդ գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում: Բանակցությունների օրակարգում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը՝ ստեղծված իրադրության ապաշրջափակման անհրաժեշտության և կոնկրետ պայմանավորվածությունների հասնելու շեշտադրմամբ:

Արդեն իսկ սկվել է Լավրովի պաշտոնական հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը: երկու պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ավելի ընդլայնված ֆորմատով հանդիպումից հետո կվերադառնան առանձնազրույցի ձևաչափին: Հանդիպումն անց է կացվում ռուս և ադրբեջանցի լրագրողների ներկայությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում