Պուտինի ձեռագիրը չի փոխվել.Սաակաշվիլի

Պուտինի ձեռագիրը չի փոխվել.Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, թե ինչպիսին է եղել 2005թ-ին գազային իրավիճակը Վրաստանում  և թե ինչպես է երկիրն ազատվել Ռուսաստանի գազային կախվածությունից:

«Պուտինի ձեռագիրը չի փոխվում, 2005թ-ի հունվարին գազամուղը, որով Վրաստանը գազ էր ստանում Ռուսաստանից, ինչպես նաև էլեկտրական գծերի հիմնական մասը «անհայտ» ահաբեկիչների կողմից վնասվեցին, և Վրաստանը ռեկորդային ցուրտ եղանակին մնաց առանց տաքության և լույսի: Իր պատասխան այդ դիվերսիայի Ռուսաստանը ստացավ միանգամայն հակառակ արդյունք, այնպիսին, որին  Պուտինը չէր սպասում»,- գրել է Սաակաշվիլին:

«Մենք վերակառուցեցինք մեր էներգահամակարգը և մոտ ապագայում արդեն իսկ կախված չէին անհուսալի գործընկերոջից: Այդ անկախությանը մենք հասանք  կոռուպցիայի արմատախիլ անելու միջոցով, որն ուտում էր էլեկտրոհամակարգ,  ի շնորհիվ սեփական հզորությունների մեծացման և ավելի հուսալի մատակարարի գտնելու»,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում