Ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է գալ Հայաստան
18/06/2014 15:55
Նմանատիպ
Բաքվում ավարտվել է ՆԱՏՕ-ի «Rose-Roth» 86-րդ սեմիանարը, որին, ինչպես արդեն տեղեկացրել էնք, մասնակցում էր նաև հայկական պատվիրակությունը:
Սեմինարի ավարտին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, հայկական պատվիրակությունը ադրբեջանական պատվիրակությանը հրավիրել է Երևան ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի սեմինարին, որն անցկացվելու է հաջորդ տարի:
Ի պատասխան ադրբեջանցի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը պատասխանել է. «Ադրբեջանական պատվիրակությունը չի կարող մասնակցել մի միջոցառման, որը տեղի է ունենում այնպիսի երկրում, որտեղ ահաբեկիչներ են պատրաստում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում