Ադրբեջանում ներիշխանական խմբավորումների միջեւ «գզվռտոցը» ուժեղանում է

Ադրբեջանում ներիշխանական խմբավորումների միջեւ «գզվռտոցը» ուժեղանում է

2015 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Ադրբեջանում ակտիվանում է ներիշխանական երկու խմբավորումների’ նախիջեւանյան կլանի եւ Փաշաեւների միջեւ անընդհատ աճող դիմակայությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլըգ» թերթին հայտնել է ներիշխանական աղբյուրը:

Ըստ աղբյուրի’ երկու խմբավորումներն էլ լուրջ պատրաստություն են տեսնում խորհրդարանի վերահսկողությունը զավթելու համար: Նշվում է, որ հանուն խորհրդարանի’ այս անգամվա պայքարը կապված է վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումների պատճառով իշխանության դժվար վիճակում հայտնվելու հետ:

«Ադրբեջանի իշխանությունը ներկայում գտնվում է աշխարհաքաղաքական ճնշման տակ: Երկրի ղեկավար Իլհամ Ալիեւը պետք է ընտրություն կատարի Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ: Այս գործընթացն անխուսափելի է, եւ անհնարին է հեշտությամբ շրջանցել այն: Իշխանությունը նախկինի պես այլեւս միայնակ խուսանավելու հնարավորություններ չունի: Երկու կողմերն էլ Իլհամ Ալիեւից վերջնական դիրքորոշում են պահանջում: Հարցին սեփական իշխանությունը պահպանելու նպատակով մոտենալու պատճառով երկրի ղեկավարը հասկանում է, որ կողմերից որեւէ մեկի ընտրությունը լուրջ ինտրիգների պատճառ կարող է դառնալ իր իշխանության համար: Իշխանությանը ոչ մի լավ բան չի խոստանում նաեւ ընտրություն չկատարելը: Այսպիսով’ երկու դեպքում էլ իշխանությանը ֆորս-մաժորային վտանգ է սպասում: Այս վիճակը լավ են հասկանում նաեւ ներիշխանական խմբավորումները: Խորհրդարանական ընտրություններին նախապատրաստությունն էլ հենց այդ ֆորսմաժորային դեպքերին պատրաստվելն է»,-նշել է աղբյուրը:

Աղբյուրը նշել է նաեւ, որ ժամանակ առաջ Ադրբեջանի վարչապետի պաշտոնի համար տարվող պայքարի սաստկացման հիմքում հենց այս հարցն էր կանգնած: «Փաշաեւներն ու նախիջեւանյան խմբավորումը ցանկանում են իշխանության սանդուղքում երկրորդ պաշտոնն ու խորհրդարանն իրենց ձեռքը վերցնելու միջոցով առաջատար դեր ձեռք բերել այդ գործընթացներում»,-հայտնել է աղբյուրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում