Լավրովն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Լավրովն Ալիևի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Երկօրյա պետական այցի շրջանակներում Բաքվում գտնվող Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների մասին’ կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Մասնավորապես, Լավրովն ու Ալիևն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպմանը, հիմնախնդրի ներկա փուլին, ինչպես նաև այս խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում