Ադրբեջանին հիմա էլ հիստերիայի հասցրել է Google Maps-ը

Ադրբեջանին հիմա էլ հիստերիայի հասցրել է Google Maps-ը

Համաշխարհային որոնողական Google Maps ծրագրում Արցախի տարածքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» գրությունը և մի շարք այլ շրջանների մոտ հայատառ անվանումների առկայությունն առաջացրել է Ադրբեջանի հիստերիան: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ երկրի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական բաժնից իրենց մտահոգությունն են հայտնել այս փաստի առնչությամբ և միջազգային որոնողական քարտեզում նման գրությունների հայտնվելու փաստը որակել են իբրև սադրանք Ադրբեջանի նկատմամբ: Նրանք նշել են, որ նմանօրինակ միջադեպեր եղել են նաև նախկինում և միայն իրենց երկարատև պնդումներից հետո դրանք հեռացվել են: «Ցավոք պետք է հայտարարենք, որ Google-ը պարբերաբար նման սադրանքներ է թույլ տալիս»,- հայտարարել են Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում