Եվրախորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Եվրախորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ  նշանակվել է Եվրոպական խորհրդարանում սոցիալիստների և դեմոկրատների խմբի ղեկավար: Այս մասին տեղեկացնում է RTT-ն:

Եվրախորհրդարանը ժամանակավորապես կգլխավորի առաջին փոխնախագահ Ջանի Պիտելան։ Նոր նախագահի ընտրությունները կանցկացվեն հուլիսի 1-ին Ստրասբուրգում՝ խորհրդարանի նոր կազմի մասնակցությամբ։

Նոր նախագահի ընտրությունները կկայանան հուլիսի 1-ին Ստրասբուրգում կայանալիք  խորհրդարանի երդման արարողության ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում