Ինչու՞ Մորնինգսթարը ԱՄՆ-ի դեսպան. բացահայտում է Հիլարի Քլինթոնը

Ինչու՞ Մորնինգսթարը ԱՄՆ-ի դեսպան. բացահայտում է Հիլարի Քլինթոնը

ԱՄՆ-ում հունիսի 10-ին կայացել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը: Չնայած շատերի կարծիքով գիրքը PR ակցիա է 2016թ-ի ընտրություններից առաջ, սակայն հեղինակը հրաժարվել է, որևէ հարցազրույց տալ գրքի հետ կապված:

Քլինթոնի մեմուարներում տեղ է գտել է նաև Ռիչարդ Մորնինգսթարին Բաքվում Ադրբեջանի դեսպան նշանակելու մասին դրվագներ:
Քլինթնոը Հարավային գազային միջանցքը լավագույն ծրագիրն է համարում Եվրոպայի համար Կասպյան ավազանի բնական գազն ապահովելու համար:
«Որպեսզի հասնեինք համապատասխան համաձայնագրերի կնքմանը ես Ռիչարդ Մորնինգսթարին լիազորեցի դառնալ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան:Այդ հարցը դժվարանում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտով:Մորնինգսթարը կառուցողական հարաբերություններ ուներ Իլհամ Ալիևի հետ այդ իսկ պատճառվ էլ ես նրան նշանակեցի Ադրբեջանի դեսպան»,- գրել է Քլինթոնը:

Քլինթոնը գրում է նաև, որ երկու անգամ այցելել է Ադրբեջան, որի նպատակը խաղաղության հաստատումն է և տարածաշրջանում դեմոկրատիայի զարգացումն ու էներգետիկ ծրագրերի իրականացումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում