Վրաստանը նոր ռազմական դոկտրին է ընդունել

Վրաստանը նոր ռազմական դոկտրին է ընդունել

Նախարարների կաբինետը հաստատել է Վրաստանի նոր ռազմական ռազմավարությունը: Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Թեոնա Ակուբարդիան բացատրել է, որ 2005թ-ից հետո, երբ ընդունվել էր նախորդ փաստթուղթը, Վրաստանը 2008թ-ի օգոոստսյան պատերազմը տեսավ: Փաստաթղում համապատասխան ձևափոխություններ են կատարվել:

2010թ-ին նախագահը հաստատել է սպառնալիքների գնահատման փաստաթութը, իսկ 2011թ-ին խորհրդարանը հաստատել է Ազգային անվտանգության հայեցակարգը: Ըստ աստիճանակարգման, այդ փաստաթղթի հիման վրա պետք է մշակվեր Վրաստանի ազգային ռազմական ռազմավարությունը:

Ակբուարդիայի խոսքերով, նոր ռազմավարության մեջ հիմնարարական փոփոխություններ չկան, մնացել է այն կետը, որ Վրաստանի համար հիմնական սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, կրկին օգտագործվում է ռուսական ագրեսիա և անեքսիա տերմինները, նշվում է, որ ՌԴ-ի կողմից վրացական տարածքների բռանզավթումը խաթարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և հանդիսանում է անկայունության հիմնական աղբյուրը: Նշվում է նաև, որ կովկասյան տարածաշրջանում անկայուն իրավիճակը անդրադառնում է երկրի անվտանգության վրա: Բացի դրանից թվարկվում է մի շարք միջազգային սպառնալիքներ՝ սկսած կիբեռհանցագործությունից մինչև բնական աղետներ:

Ինչպես տեղեկացնում է APSNY.ge կայքը,ռազմական փարձագետները փաստաթղթում փոփոխությունների անհրաժեշտություն չեն տեսել և նոր ռազմավարությունը որակել են պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի կողմից կատարված PR  քայլ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում