Թուրքիան մտադիր է Ռուսաստանից պահանջել զեղչել գազի գինը

Թուրքիան մտադիր է Ռուսաստանից պահանջել զեղչել գազի գինը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Անկարան մտադիր է Մոսկվայից պահանջել զեղչ անել թուրքերին վաճառվող գազի գնի մեջ: Այս մասին հայտնում է թուրքական TRT հեռուստաալիքը:

«Մենք ուզում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերանայի գազի գինը, և որպեսզի նոր գները սկսեն գործել 2015 թվականի հունվարի 1-ից», -ասել է թուրք նախարարը: Նա միաժամանակ նշել է, որ Անկարան նաև մտադիր է ռուսաստանյան կողմին խնդրել մեծացնել «Հարավային հոսք» գազատար խողովակաշարով գազի մատակարարումների ծավալները: Նրա խոսքով, Թուրքիան շահագրգռված է լրացուցիչ 3 մլրդ խմ ռուսաստանյան գազ ստանալու հարցում:

Թաներ Յըլդըզը ուշադրության է հրավիրել այն փաստին, որ Իրաքում վերջին իրադարձությունների պատճառով նավթի միջազգային գները մեկ բարելի դիմաց հասել են 114 դոլարի և ընդգծել, որ դա «օպտիմալ գին չէ սպառող երկրների համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում