Ռուսական զբոսաշրջային ընկերության կողմից ԼՂ տուրերն անհանգստացրել են Ադրբեջանին

Ռուսական զբոսաշրջային ընկերության կողմից ԼՂ տուրերն անհանգստացրել են Ադրբեջանին

Ռուսական զբոսաշրջային Kavkaz Explorer կազմակերպության կողմից Լեռնային Ղարաբաղը որպես զբոսաշրջային տարածք ներկայացնելու փաստը զայրացրել է ադրբեջանցիներին: Ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցը գրել է, թե կազմակերպությունն անօրինական ուղևորություններ է իրականացնում դեպի Ղարաբաղ:

Ճանապարհորդությունն իրականացնող խմբի կազմում են մենեջեր Դմիտրի Լեմեշևը, մշակութաբան Դմիտրի Եգորովը և սպորտային տուրիզմի ինստրուկտոր Նադեժդա Կուպրիյանչիկը:

Kavkaz Explorer կազմակերպությունը Ղարաբաղ կատարելիք ուղևորության ընթացքում առաջարկում է այցելել պատմամշակութային հուշարձանները, լինել Լաչինում, Քարվաճառում, Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում: Զբոսաշրջային ուղևորությունը կոչվում է «Անհայտ Քարվաճառը»: Հետաքրքիր է, որ Kavkaz Explorer-ը կազմակերպում է այցեր դեպի բոլոր կովկասյան երկրներ’ բացառությամբ Ադրբեջանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում