Իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել Բայջիի նավթավերամշակման գործարանի վրա

Իրաքյան ուժերը վերահսկողություն են հաստատել Բայջիի նավթավերամշակման գործարանի վրա

Իրաքյան զինված ուժերի ղեկավարությունը հունիսի 19-ին հայտարարել է, որ Բայջիի նավթավերամշակման գործարանն ամբողջությամբ իրաքյան անվտանգության ուժերի վերահսկողության տակ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, հայտարարության մեջ նշվել է, որ այժմ թեժ բախումներ են ընթանում Բայջիի ծայրամասեր ում զինված խմբավորումների դեմ: Իրաքյան ուժերն այժմ գտնվում են գործարանի ներսում:

Ռազմական գործողությունները զինյալների դեմ շարունակվում են Նինվե, Անբար և Բաբել մարզերում, որտեղ զինյալների 104 անդամներ են սպանվել: Արդեն 3-րդ օրն է անընդմեջ մարտեր են ընթանում նաև Իրաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Թալաֆար քաղաքի մերձակայքում: Թալաֆարը գտնվում է թուրքական և սիրիական սահմանների մերձակայքում և ունի 425 հազար բնակչություն:

Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Նրանք ամբողջովին գրավել են Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը:

Ավելի վաղ իրաքյան ուժերը պաշտոնապես օգնություն էին խնդրել ԱՄՆ-ից: Վերջինը հայտարարել էր, որ չի կարող օգնել, քանի դեռ երկրի վարչապետը Նուրի ալ Մալիքին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում