«Միսս Ադրբեջանը» պարզվել է քրեական հանցագործ է
20/06/2014 14:08
Նմանատիպ
«Միսս Ադրբեջան» մրցույթի հաղթող Ջավիդան Գուրբանովան քրեական հանցագործ է: Ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, Ադրբեջանի 2014թ-ին ամենագեղեցիկ աղջիկը նախկինում դատապարտված է եղել 4 տարի պայմանական ազատազրկման՝ խուլիգանության մեղադրանքով:
Հատկանշական է, որ Miss Azerbaijan 2014 մրցույթի կազմակերպիչները չեն իմացել այդ մասին: Նրանք ցանկացել են աղջկան Միսս տիեզերք մրցույթին ուղարկել, սակայն վերջինս զրկված է երկրից դուրս գալու իրավունքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում