Եվրոհանձնաժողովը ևս 5 միլիոն եվրո կտրամադրի Իրաքին

Եվրոհանձնաժողովը ևս 5 միլիոն եվրո կտրամադրի Իրաքին

Եվրահանձնաժողովը լրացուցիչ 5 միլիոն եվրո, որպես մարդասիրական օգնություն, կտրամադրի Իրաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Եվրահանձնաժողովի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է, որ իրաքցիների մարդասիրական կարիքների համար նախատեսված գումարը 2014թ.-ին ընդլայնվել է՝ հասնելով մի նչև 12 միլիոն եվրո: 2007թ.-ից ի վեր Եվրամիությունը որպես մարդասիրական օգնություն Իրաքի բնակիչներին, այդ թվում’ սիրիացի փախստականներին, տրամադրել է մոտ 145 միլիոն եվրո:

Նման որոշում ընդունվել է Իրաքում իրավիճակի սրվելու պատճառով:

ԻԼԻՊ-ը նախորդ շաբաթվանից լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: Խմբավորումն ամբողջովին գրավել է Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: Այժմ այն պայքարում է Բայջիի նավթավերամշակման խոշոր գործարանի վրա հսկողություն հաստատելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում