Էրդողանը և Օլանդը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը

Էրդողանը և Օլանդը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը

Փարիզում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա-Ֆրանսիա երկկկողմանի հարաբերություններին զուգահեռ քննարկել միջազգային հրատապ խնդիրներ, այդ թվում’ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը և նրան ուղեկցող պատվիրակությունը Ֆրանսիա են ժամանել Ավստրիայից’ Եվրոպայի թուրք դեմոկրատների միության ստեղծման 10-ամյա տարելիցի կապակցությամբ Լիոնում անցկացվելիք միջոցառումներին մասնակցելու համար:

Թուրքական կառավարության աղբյուրները ԶԼՄ-ներին հայտնել են, որ Էրդողան-Օլանդ հանդիպման ժամանակ կողմերը համաձայնվել են մեծացնել համագործակցությունը’ երկու երկրների միջեւ առևտրի ծավալներն էլ ավելի մեծացնելու համար: Էրդողանը հույս է հայտնել, որ 2014 թվականը կհանդիսանա Թուրքիայի’ Եվրամիությանն անդամակցության բանակցություններում նոր խորագրեր բացելու տարի:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Եվրոպայի էներեգտիկ անվտանգության հարցում Թուրքիայի հնարավոր դերակատարության եւ ադրբեջանական գազը Թուրքիայով Եվրոպա փոխադրելու Անդրանատոլիական գազատար խողովակաշարի նախագծի (TANAP) հետ կապված հարցեր:

Երկու առաջնորդները Իրաքի և Սիրիայի վերջին զարգացումներին զուգահեռ քննարկել են Ղրիմի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցեր:

Փարիզ ժամանելուց առաջ Էրդողանն ու նրա գլխավորած պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Եվրոպայի թուրք դեմոկրատների միության ստեղծման 10-ամյա հոբելյանական միջոցառումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում