Ռուս-ադրբեջանական ռեգիոնալ ֆորումը մեկնարկել է

Ռուս-ադրբեջանական ռեգիոնալ ֆորումը մեկնարկել է

Գաբալայում մեկնարկել  է ադրբեջանա-ռուսական հինգրերոդ տարածաշրջանային ֆորումը, որտեղ հնչել է նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ուղերձները:
Իր ուղերձում Իլհամ Ալիևը ներկա ֆորումը կարևոր է համարել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև անցկացվող միջոցառումների շարքում՝ հույս հայտնելով ռեգիոննների մակարդակում համագործակցության ամրապնդմանը:

Իր ուղերձում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ընգծել է, որ միջտարածաշրջանային կապերը շատ կարևոր են ռուս-ադրբեջանական ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից: Պուտինի խոսքերով, Գաբալայւոմ անցկացվող ֆորումը լավ հարթակ է ադրբեջանական և ռուսական շրջանների միջև համագործակցություն ապահովելու տեսանկյունից: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում