Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Պուտինն ու Ալիևը  քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությանը:

«Օրակարգային տարածաշրջանային ակտուալ հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ ռուսական  կողմը հաստատել է խնդրի խաղաղ լուծման որոնման հարցում  բազմակողմանի օժանդակություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը», -ասվում է հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում