ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից առաջ կոնսուլտացիա կանցկացվի ՌԴ-ի և Վրաստանի միջև
Նմանատիպ
Թբիլիսիի կողմից ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագրի առաջիկա ստորագրման կապակցությամբ Ռուսաստանի և Վրաստանի միջեւ փորձագիտական կոնսուլտացիաներ կանցկացվեն առեւտրատնտեսական խնդիրների շուրջ: Այդ մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:
Հունիսի 23-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի եւ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև:
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հարցերը, այդ թվում՝ Վրաստանի կողմից Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու եւ ասոցացման մասին համաձայնագրի առաջիկա ստորագրման համատեքստում առեւտրատնտեսական խնդիրների շուրջ փորձագիտական կոնսուլտացիաներ անցկացնելու հարցը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը մտադիր է հունիսի 27-ի գագաթնաժողովում ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրեր ստորագրել Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում