Հունիսի 25-ից ԵՄ-ն կարգելի Ղրիմում արտադրվող ապրանքների մուտքն իր տարածք
23/06/2014 21:00
Նմանատիպ
Եվրամիությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի’ հունիսի 25-ից կարգելվի Ղրիմում արտադրվող ապրանքների մուտքը ԵՄ շուկա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ պաշտոնական կայքը` հավելելով, որ ոչ միայն արգելվում է Ղրիմից եւ Սեւաստոպոլից ապրանքների մուտքը, այլեւ ցանկացած տեսակի ֆինանսավորումն ու ապահովագրությունը այդ ապրանքների համար:
Համաձայն ԵՄ որոշման’ միայն Ուկրաինայի իշխանության սերտիֆիկատների հիման վրա հնարավոր կլինի Ղրիմում արտադրված ապրանքները ներկրել ԵՄ:
Ապրիլի 23-ից ԵՄ-ն վերացրել կամ նվազեցրել է ուկրաինական ապրանքների մաքսատուրքը: Այս ռեժիմը կգործի մինչեւ նոյեմբերի 1-ը: Մինչ այդ, հունիսի 27-ին Բրյուսելում Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում