Թուրքիան Լիբիայից տարհանել է իր 420 քաղաքացիներին

Թուրքիան Լիբիայից տարհանել է իր 420 քաղաքացիներին

Թուրքիան Լիբիայից տարհանել է իր 420 քաղաքացիներին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, թուրք քաղաքացներով առաջին ինքնաթիռը թռչել է Միսուրատիից, իսկ գիշերը նախատեսվում է ևս մեկ չվերթ երկրի արևելքում գտնվող Լաբրակի օդանավակայանից՝ 140 մարդու համար:

Այս տարվա գարնանը պաշտոնաթող գեներալ Խալիֆա Խաֆթարը հայտարարել էր իր ենթակայության ներքո գտնվող զորքերի կողմերից իրականացվող «Արժանապատվություն գործողության» մեկնարկի մասին՝ ընդդեմ Լիբիայի արևելքում կռվող արմատական իսլամիստների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում