ԱՄՆ-ն 40 տարվա մեջ առաջին անգամ նավթ կարտահանի
Նմանատիպ
ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը 40 տարվա մեջ առաջին անգամ թույլ է տվել երկու կազմակերպությունների Տեխասից թեթև նավթ արտահանել: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:
Pioneer Natural Resources և Enterprise Product Partners ընկերությունները նման հնարավորություն են ստացել այն բանից հետ, երբ թերթաքարի հանքավայրերի մշակումից հետո մեծացել է թեթև նավթի քանակաը:Ձևական մասով նավթը մինիմալ մշակման պետք է ենթարկվի, որը հնարավորություն կտա արտադրանքը դասել նավթային ապրանքների շարքին և ազատ ռեժիմով արտահանել:
ԱՄՆ-ում հում նավթի արտահանման վրա արգելքը դրվել է դեռևս 1973թ-ին, երբ արաբական երկրները նավաթային էմբարգո սահմանեցին արևմտյան նավթային առաքումների վրա: Ամերիկյան նավթային առաքումները կարող են սկսվել օգոստոս ամսից: Բուրկինգյան ինստիտուտի տվյալներով, սկսած հաջորդ տարվանից Միացյալ նահանգները կարող է օրական արտահանել 700 հազար բարել նավթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում