Ռուսաստանում վաճառքի են հանվել ոսկե iPhone-ներ՝ Պուտինի դիմանկարով

Ռուսաստանում վաճառքի են հանվել ոսկե iPhone-ներ՝ Պուտինի դիմանկարով

Ռուսաստանում վաճառքի Է հանվել iPhone՝ ոսկե պատվածքով, որի վրա պատկերված Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարը եւ պետական օրհներգի տեքստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Պուտիֆոնն», ինչպես անվանում են դրա ստեղծողները, արտադրվել Է Իտալիայի Perla Penna ոսկերչական արվեստանոցում եւ տարածվում Է Caviar առեւտրանիշով, հաղորդել Է TJournal հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերության մամուլի տեղեկագիրը:

Այդպիսի մեկ հեռախոսի արժեքը կկազմի 147 հազար ռուբլի (շուրջ 4,3 հազար դոլար): Ընդամենը վաճառքի կհանվի չորս iPhone 5S, որոնցից յուրաքանչյուրի վրա դրոշմված Է իր հերթական համարը: Սմարթֆոնի կորպուսի հետին մասը պատված Է 18 կարատ ոսկու շերտով, դրա վրա փորագրված Է Վլադիմիր Պուտինի դիմանկարը եւ հատված Ռուսաստանի Դաշնության օրհներգից:

Ընկերությունում նշում են, որ բացառիկ հեռախոսը գնել ցանկացողների պակաս չկա: Պոտենցիալ գնորդների թվում են հայրենասեր պաշտոնյաներ եւ ընկերությունների բարձրաստիճան կառավարիչներ:

«Վլադիմիր Պուտինը դարձել Է կամային որոշումների, պատվախնդրության, վստահության եւ դեպի առաջ հաստատուն շարժման մարմնավորում»,- ասված Է Caviar-ի մամուլի տեղեկագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում