ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ են ստորագրել Ադրբեջանում բռնությունները քննադատող հայտարարության տակ

ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ են ստորագրել Ադրբեջանում բռնությունները քննադատող հայտարարության տակ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդների ներկայացուցիչ Օմտցիգթ Պիտերը հեղինակել է հայտարարություն Ադրբեջանի վերաբերյալ, որում խստորեն քննադատվում է ադրբեջանական իշխանությունների կողմից’ սեփական պարտավորությունները և խոստումները կատարելու ցանկության բացակայությունը: Հայտարարությունը ստորագրել են տարբեր պատվիրակներ Ֆրանսիայից, Լատվիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Շվեյցարիայից, Իռլանդիայից, Դանիայից, Շվեդիայից, Էստոնիայից, Ֆինլանդիայից, ինչպես նաև Հայաստանի պատվիարկության ութ անդամները: «Անհանգստացնող տեղեկությունները խոսքի և հավաքներ իրականացնելու ազատության վատթարացման, անդադար հետապնդումների, բռնապետական ձերբակալությունների և ազատազրկման վերաբերյալ, որոնք ադրբեջանական իշխանությունները կիրառում են ընդդիմությանը և զանգվածային լրատվամիջոցներին լռեցնելու, հասարակական կազմակերպո ւթյունների հետագա գործունեությունը սահմանափակելու և քաղաքացիական հասարակությանը ծայրահեղ ճնշումների ենթարկելու նպատակով, անհրաժեշտ հրամայական են դարձնում այն, որ Խորհրդարանական վեհաժողովը, օգտարգործելով իր բոլոր լծակները, հրատապ գործողությունների անցնի»,- ասվում է ԵԽԽՎ պատվիրակների կողմից ստորագրված հայտարարության մեջ: Թեպետ խորհրդարանական վեհաժողովն արդեն կոչեր հնչեցրել է պաշտոնական Բաքվին’ կատարելու իր ստանձնած պարտավորությունները, այդոււհանդերձ ոչ մի իրական տեղաշարժ այս հարցում չի գրանցվել: Ավելին, Ադրբեջանի’ ԵԽԽՎ Նախարարների կոմիտեում նախագահելու ընթացքում իրավիճակը երկրում ավելի է վատթարացել»,-նշված է հայտարարության մեջ:

Դրանում մեջ կոչ է արվում Ադրբեջանին հարգել ԶԼՄ-ների և մեդիայի ազատությունը, ինչպես նաև խոսքի և մտքի ազատությունը’ համաձայն Եվրոպայի խորհրդի ընդունած չափորոշիչների և հաշվի առնելով Վենետիկյան հանձնաժողովի տեսակետերը, ինչպես նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնաժողովի կազմած երաշխավորագիրը:

Հունիսի 24-ին ԵԽ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ ԵԽ պատգամավորները Բաքվի համար ոչ ցանկալի հարցեր էին բարձրացրել’ տհաճ պահեր ստեղծելով Ալիևի համար: Իլհամ Ալիեւի ելույթն ընդմիջվել էր տհաճ միջադեպով. ներս էին խուժել սև ժապավենով փակած բերաններով ու կրծքներին քաղբանտարկյալների նկարներ փակցված մի խումբ երիտասարդներ: Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ հայկական պատվիրակության անդամները հարցեր չէին բարձրացրել’ չցանկանալով, որպեսզի Ալիևը հարթակն օգտագործեր հակահայկական հայտարարություններ հնչեցնելու համար: Սակայն, ինչպ ես նախապես հայտարարել էին պատվիրակության անդամները, նրանք, խորհրդակցելով եվրոպական երկրների իրենց գործընկերների հետ, հայտարարության նախաձեռնությամբ են հանդես եկել ու այն դրել շրջանառության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում