Դաշնության խորհուրդը հավանություն Է տվել Հայաստանին գազի, նավթի եւ ալմաստների անմաքս մատակարարման համաձայնագրին

Դաշնության խորհուրդը հավանություն Է տվել Հայաստանին գազի, նավթի եւ ալմաստների անմաքս մատակարարման համաձայնագրին

ՌԴ-ի Դաշնության խորհուրդը հունիսի 25-ին կայացած նիստում վավերացրել Է Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը, որը վերաբերում Է համագործակցությանը բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված ալմաստների մատակարարումների ոլորտում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին:

Համաձայնագիրն ստորագրվել Է 2013 թվականի դեկտեմբերին Երեւանում եւ նախատեսում Է այդ ապրանքների անմաքս մատակարարումների կազմակերպում մինչեւ Եվրասիական ինտեգրացիոն տարածքին Հայաստանի անդամակցությունը:

Ռուսական կողմն, ըստ համաձայնագրի, արտահանական մաքսատուրքեր չի գանձում ներքին սպառման ծավալներով նավթամթերքներից եւ բնական գազից, ծավալներ, որոնք հաստատվել են ինդիկատիվ հաշվեկշիռների կազմում, ինչպես նաեւ Հայաստանին մատակարարվող ալմաստներից:

Արգելվում Է նաեւ երրորդ երկրներ այն ապրանքների վերաարտահանումը, որոնք անմաքս Հայաստանին են մատակարարվում ՌԴ-ից:

Ըստ համաձայնագրի՝ կողմերի իրավասու մարմինները համաձայնեցնում են հաջորդ օրացուցային տարվա համար Հայաստանում նավթամթերքների եւ բնական գազի ներքին սպառման ծավալներն ու անվանացուցակը: ՌԴ-ի ալմաստ արդյունահանող ձեռնարկությունների կողմից Հայաստանի երեսակող ձեռնարկություններին չմշակված բնական ալմաստների մատակարարումների կարգն ու ծավալները սահմանելու համար ՌԴ-ի եւ Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների միջեւ կնքվում են պայմանագրեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում