ՆԱՏՕ-ն Վրաստանին համագործակցության նոր փաթեթ է առաջարկում

ՆԱՏՕ-ն Վրաստանին համագործակցության նոր փաթեթ է առաջարկում

ՆԱՏՕ-ն Վրաստանի համագործակցության նոր փաթեթ է առաջարկում: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ:

Գլխավոր հարցերից մեկը, որը մենք պետք է քննարկենք դա բաց դռների քաաղաքականությունն է: «Մենք կքննարկենք ասպիրանտ երկրների կողմից արձանագրված առաջընթացը:Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել բաց դռների քաղաքականության կարևորությունը, թե ինչպես է այն օգուտներ բերում ոչ միայն անդամակցության ձգտող երկրներին, այլ հենց դաշինքին: Մեր հիմնական սկզբունքներն անփոփոխ են: Մենք աջակցում ենք ասպիրանտ երկրների ինտեգրացիոն գործընթացը և այդ գործընթացը ոչ մի երկիր չի կարող կասեցնել»:

Դրա հետ մեկտեղ Ռասմուենը նշեց, որ այդ տեսանկյունից պետք է առանձանցնեն Վրաստանին.
«Վրաստանին մենք առաջարկում ենք նոր, Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ համագործակցության հիմնական փաթեթը: Դա կօգնի նրան էլ ավելի մտերմանալ ՆԱՏՕ-ի հետ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում