Վրաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը.Ալասանիա

Վրաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցությանը.Ալասանիա

Վրաստանը դեռևս պատրաստ չէ լիարժեք անդամակցելու Հյուսիսատլանտյան դաշինքին, քանի որ անհրաժեշտ է ամրապնդել քաղաքական համակարգը և պաշտպանունակությունը: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել է հունիսի 25-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում:

«Վրաստանն այսօր պատրաստ չէ լիարժեք անդամակցելու ՆԱՏՕ-ին: Դրանում զարմանալի ոչինչ չկա: Այսօր Վրաստանը և ՆԱՏՕ-ն քննարկում են ՆԱՏՕ-ին ինտեգրացվելու ճանապարհի հաջորդ քայլը՝ դաշինքին անդամակցելու գործողությունների պլանը»,-ասել է Ալասանիան:

Նրա խոսքով՝ Վրաստանին մի քանի տարի կպահանջվի՝ ուժեղացնելու «քաղաքական համակարգը, անվտանգության միջոցները և պաշտպանունակությունը»:

Դրա հետ մեկտեղ Ալասանիան հայտարարել Է Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ այդ գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում