ԵՄ-ն և Թուրքմենստանը էներգետիկ ոլորտի հարցեր են քննարկել

ԵՄ-ն և Թուրքմենստանը էներգետիկ ոլորտի հարցեր են քննարկել

Թուրքմենստանի ԱԳ նախարարի և Կենտրոնական Ասիայում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի հանդիպման ժամանակ քննարկվել է էներգետիկ ոլորտում հետագա համագործակցությունը և ջրային ռեսուրսների կառավարման հարցերը:

Ինչպես նշվում է Թուրքմենստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, քննարկվել են նաև Կենտորնական Ասիայում ԵՄ-ի ռազմավարության և տարածաշրջանային համագործակցության այլ ասպեկտներին վերաբերող հարցեր:

Թուրքմենաստանը, որը գազի պաշարներով աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում, ուսումնասիրում է եվրոպական շուկա դուրս գալու հնարավորությունները: Այդ նպատակով ԵՄ-ն փորձում է կյանքի կոչել Տրանսկասպյան գազատար նախագիծը, որը դեռևս 2011թ-ից է հիմնադրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում