Դավութօղլուն և Քերին հանդիպել են Բրյուսելում
25/06/2014 17:22
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ջոն Քերիին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: ԱՄՆ և Թուրքիայի ներկայացուցիչները խոսել են նաև երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում շարունակելու վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում