Որոշումը կայացված է. Էրդողանն է առաջադրվելու

Որոշումը կայացված է. Էրդողանն է առաջադրվելու

Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության կողմից կառաջդրվի նախագահական ընտրություններում՝ որպես թեկնածու: Այդ մասին տեղեկացնում է փոխվարչապետ Բյուլենտ Արինչը. «Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ով կդառնա նախագահի մեր թեկնածուն:Չնայած որոշ դժվարություններին՝ ամենայն հավանականությամբ հուլիսի 1-ին վարչապետը կառաջադրվի նախագահական ընտրություններում ՝որպես թեկնածու»,- հայտարարել է Արինչը:

Հիշեցնենք Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունները տեղի կունենան օգոստոսի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում