Բաքվի բուլվարը դարձել է ինքնասպանությունների վայր

Բաքվի բուլվարը դարձել է ինքնասպանությունների վայր

Երկու երիտասարդ անցած գիշեր փորձել են ինքնասպանություն գործել’ Բաքվի ծովափնյա բուլվարում նետվելով ծովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az լրատվական կայքը’ հղում կատարելով Ադրբեանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Երիտասարդները, որոնց անունները չեն նշվում, ծովն են նետվել փրկարարների մոտակա կետից 700 մ հեռավորության վրա: Փրկարարներին հաջողվել է ծովից կենդանի դուրս բերել ինքնասպանության փորձ անողներին:

Կայքը հայտնում է, որ Բաքվի բուլվարում ինքնասպանությունների փորձերի դեպքերը հաճախակիացել են, եւ բաքվեցիների սիրելի հանգստի գոտի բուլվարը կածես վերածվել է ինքնասպանություներրի վայրի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում