Հունվարի 1-ից առանց արտասահմանյան անձնագրի ՌԴ կարող են մուտք գործել միայն ՄՄ կամ ԵՏՄ տարածքի քաղաքացիները

Հունվարի 1-ից առանց արտասահմանյան անձնագրի ՌԴ կարող են մուտք գործել միայն ՄՄ կամ ԵՏՄ տարածքի քաղաքացիները

2015 թվականի սկզբից ՌԴ մուտքը եւ այնտեղից ելքն ԱՊՀ-ի բոլոր քաղաքացիների համար կիրականացվի արտասահմանյան անձնագրերով, բացի այն երկրներից, որոնք մտնում են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 26-ին հայտարարել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում:

Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ ԱՊՀ-ի քաղաքացիների մուտքի եւ ելքի կարգի փոփոխությունը կատարվում Է «Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի հատման միասնական կարգի սահմանման, ինչպես նաեւ միգրացիոն գործընթացների վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով»:

«Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի Դաշնություն մուտքը եւ այնտեղից ելքն այն պետությունների քաղաքացիների համար, որոնց հետ 2000 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրվել Է Փոխադարձ անայցագիր ուղեւորությունների վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը, նախկինի պես չի պահանջում այցագրերի ստացում եւ պահպանում Է իր առավելագույնս ազատական ռեժիմը»,- ասված Է մի շարք արտասահմանյան պետությունների քաղաքացիների կողմից ՌԴ-ի պետական սահմանի հատման վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարարության մեկնաբանության մեջ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում