Վրաստանի վարչապետը մեկնել Է Բրյուսել՝ ստորագրելու Եվրամիութան հետ ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի վարչապետը մեկնել Է Բրյուսել՝ ստորագրելու Եվրամիութան հետ ասոցացման համաձայնագիրը

րաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 26-ին մեկնել Է Բրյուսել, որտեղ վաղը տեղի կունենա Եվրամիութան հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: 

«Արդեն Բրյուսել Է ուղեւորվել վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, որը եւ կստորագրի այդ համաձայնագիրը»,-ասել Է գործակալության զրուցակցուհին:

Վրաստանի վարչապետին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին, Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին եւ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Վրաստանի նախագահը Բրյուսել չի մեկնի:

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագիրը նախաստորագրվել Է «Արեւելյան գործընկերության» երկրների՝ անցյալ տարվա նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում: Միաժամանակ համանման համաձայնագիր Է նախաստորագրվել Մոլդովայի հետ: Փաստաթղթերի վերջնական ստորագրումը պլանավորվում Էր օգոստոս-սեպտեմբերին, սակայն այնուհետեւ տեղափոխվել Է ավելի վաղ ժամկետ՝ հունիսի 27-ին:

Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Նինո Կոբախիձեն նախօրյակին հայտնել Է, որ հունիսի 27-ի երեկոյան Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում մեծ համերգ կանցկացվի Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Համերգը, որին կմասնակցեն արտասահմանում աշխատող վրացի աստղերը, ինչպես նաեւ վրաստանցի Էստրադային կատարողները, կսկսվի ժամը 20:30-ին:

Տոնական միջոցառմանը կմիանան վրացական պատվիրակության անդամները, որոնք մինչեւ համերգի սկսվելը Բրյուսելից կվերադառնան Վրաստան: Հավաքվածների առջեւ ելույթ կունենան երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Մենք ցանկանում ենք ամբողջ Վրաստանի հետ կիսել այն ուրախությունը, որը կապված Է Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրման հետ»,-հայտարարել Է Կոբախիձեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում