Այսօր Վրաստանը կստորագրի ասոցացման համաձայնագիրը

Այսօր Վրաստանը կստորագրի ասոցացման համաձայնագիրը

Այսօր Բրյուսելում Վրաստանը կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Վրացական կողմից համաձայնագիրը կստորգրի Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, իսկ ԵՄ-ի կողմից Եվրահանձնաժողովի գլխավոր հանձնակատար Ժոզե Մանուել Բարոզոն և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը:

Վրացական պատվիրակության կազմը «1+4» ձևաչափով է: Բացի վարչապետից նրա կազմի մեջ մտնում են ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրացման հարցերով նախարար Ալեքսի Պետրիաշվիլին, փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում