Ուկրաինան ստորագրեց Եվրամիության հետ տնտեսական ասոցացման համաձայնագիրը

Ուկրաինան ստորագրեց Եվրամիության հետ տնտեսական ասոցացման համաձայնագիրը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 27-ին Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովում ստորագրել Է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Եվրամիության կողմից համաձայնագիրն ստորագրել Է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը:

Նաեւ Եվրամիությունն ստորագրել Է Վրաստանի եւ Մոլդովայի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին նոյեմբերին նախաստորագրված համաձայնագրերը:

Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի նպատակներն են՝ ասոցացման ստեղծումը, Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ աստիճանական մերձեցումն ընդհանուր արժեքների հիման վրա, տնտեսական եւ առեւտրական հարաբերությունների խորացումը, համագործակցության ակտիվացումը արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում:

Գերակայություն Է տնտեսական բաղադրիչը: Հատուկ ուշադրություն Է դարձվում Ուկրաինա-Եմ ազատ առեւտրի գոտու մասին դրույթին, որը պետք Է ապահովի Ուկրաինայի տնտեսության աստիճանական ինտեգրացումը Եվրամիության ներքին շուկայում:

Ընդամենը համաձայնագիրը ներառում Է ավելի քան հազար Էջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում