Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Չինաստան

Ադրբեջանի արտգործնախարարը կայցելի Չինաստան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ը կայցելի Չինաստան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը: Այցը կկայանա ՉԺՀ արտգործնախարար Վան Իի հրավերի հիման վրա:

Այցելության ընթացքում Մամեդյարովը կհանդիպի Չինաստանի իր գործընկերոջ, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում