Վրաստանը եվրոպական խաղաքարտով ցանկանում է հետ բերել Հարավային Օսիային և Աբխազիային

Վրաստանը եվրոպական խաղաքարտով ցանկանում է հետ բերել Հարավային Օսիային և Աբխազիային

Վրաստանը դեռ չի հստակեցրել Եվրամիությանն անդամակցության հայտ ներկայացնելու ժամկետի հարցը. երկիրը Եվրամիության լիիրավ անդամ կարող Է դառնալ 5-10 տարի հետո: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Վրաստանը երբ կարող Է դառնալ ԵՄ-ի լիիրավ անդամ, Գարիբաշվիլին նշել Է, որ «հինգ տարի հետո,գուցեեւ՝ տասը տարի հետո: Ինչ իմանաս: Դա կախված Է առաջընթացից, որը կունենա Վրաստանը: Մենք լիովին տրամադրված ենք իրականացնելու բոլոր բարեփոխումները, որպեսզի համապատասխանենք ԵՄ-ի պահանջներին… ես կարող եմ երաշխավորել, որ հնարավոր ամեն բան կանենք ԵՄ-ի բոլոր պահանջները կատարելու համար»:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Վրաստանը հունիսի 27-ին ստորագրել Է Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը, որը նախատեսում Է այդ երկրի մուտքը ԵՄ-ի ազատ առեւտրի գոտի: Վրաստանի կողմից համաձայնագիրն ստորագրել Է հանրապետության վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, Եվրամիության կողմից՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն եւ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպյոյը:

Գարիբաշվիլին հայտարարել Է, որ Հարավային Օսիան եւ Աբխազիան կօգտվեն «Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի բոլոր բարիքներից»: Նա, մասնավորապես, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի բնակիչներին խոստացել Է «եվրոպական շուկայի, այցագրային ռեժիմի, եվրոպական կրթության բոլոր բարիքները»: Մինչդեռ Եվրահանձնաժողովն ավելի վաղ հայտնել Է, որ ԵՄ-ի հետ ազատ առեւտրի կանոնները չեն տարածվելու Հարավային Օսիայի եւ Աբխազիայի արտադրանքի վրա:

Վրաստանը «հաստատ ցանկություն ունի դառնալու եվրոպական ընտանիքի լիիրավ անդամը», ասել Է Գարիբաշվիլին: «Ես հավատում եմ, որ շուտով Վրաստանը կդառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- հավելել Է նա:

Իր հերթին Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել Է, որ Ասոցացման համաձայնագրերը եվրոպական ինտեգրացման եզրափակիչ փուլը չեն լինի Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար: «Այդ համաձայնագրերն իր գործընկերների հետ ԵՄ-ի կոոպերացման վերջը չեն: Ընդհակառակը, ասոցացման մասին համաձայնգրերի ստորագրումը պետք Է ընկալվի ոչ թե որպես ճանապարհի վերջը, այլ ճամփորդության սկիզբ, որը Եվրամիությունն ու երեք գործընկեր երկրները միասին սկսում են այսօր»,-ասել Է Բառոզուն, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում