Պորոշենկոն կսերտացնի Ադրբեջանի հետ հարաբերությունները

Պորոշենկոն կսերտացնի Ադրբեջանի հետ հարաբերությունները

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսադեր Միշենկոն նշել է, որ Ուկրաինայի նոր նախագահի ընտրությունից հետո երկու երկրների հարաբարերությունները ոչ միայն կպահպանվեն, այլև էլ ավելի կխորացվեն:

«Այս տարի պլանավորված է մի շարք երկկողմանի բարձրաստիճան այցեր, որոնք խոսում են շփումների բարձր մակարդակի մասին: Դրանց թվում է նաև Ուկրաինայի նախագահի այցը Բաքու», – դիվանագետի խոսքերն է փոխանցում Haqqin.az-ը:

Միշենկոյի խոսքերով Պորոշենկոյի այցը կարող է տեղի ունենալ մինչ այս տարվա վերջ:

Այցի հստակ ժամկետը գտնվում է համաձայնեցման փուլում: Այցի շրջանակներում կիրականցվեն Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների խորհրդի հինգերորդ նիստը:

Խորհուրդն իրենից ներկայացնում է քաղաքական սերտ երկխոսության և տնտեսական համագործակցության մեխանիզմ: Խորհրդի նիստերը տեղի են ունեում տարին մեկ անգամ՝ ըստ հերթականության Բաքվում և Կիևում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում