Ադրբեջանն արդյունահանում է համաշխարհային նավթի 1,17 տոկոսը

Ադրբեջանն արդյունահանում է համաշխարհային նավթի 1,17 տոկոսը

BP Statistical Review of World Energy-ի վերջերս հրապարակած տվյալների համաձայն’ 2013 թվականի արդյունքներով’ Ադրբեջանում արդյունահանվել է 46,2 մլն տոննա կամ օրական 931 հազար բարել նավթ:

Ընդ որում, BP-ի (բրիտանական British Petrolium ընկերություն’ նավթի արդյունահանման գլխավոր օպերատոր Ադրբեջանում) հաշվարկներով’ 2013 թվականին համաշխարհային արդյունահանումը կազմել է 4 մլրդ 132 մլն 900 հազար տոննա: Այդ տվյալներից ելնելով’ համաշխարհային արդյունահանման մեջ Ադրբեջանի մասնաբաժինը կազմել է 1,17 տոկոս:

Minval.az-ը նշում է, որ Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով’ 1900 թվականին Բաքվի և Ապշերոնյան թերակղզու հանքավայրերում արդյունահանվել է 9 մլն 836 հազար տոննա «սև ոսկի», և մջջազգային տվյալներով’ այդ տարի համաշխարհային արդյունահանման 50 տոկոսը ապահովվել է ադրբեջանական նավթահանքերի հաշվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում