ԵԱՀԿ նախագահը խրախուսում է պետության ղեկավարների մակարդակով երկխոսության վերսկսում է ԼՂ հիմնահարցում

ԵԱՀԿ նախագահը խրախուսում է պետության ղեկավարների մակարդակով երկխոսության վերսկսում է ԼՂ հիմնահարցում

ԵԱՀԿ-ը նախագահ Դիդիե Բուրկհալտերը խրախուսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում պետությունների ղեկավարաների մակարդակով բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև այս հարցում քաղաքացիական հասարակության անդամների ներգրավվածությունը: Այս մասին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանին իր ելույթի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար և նախագահ Դիդիե Բուրկհալտերը, ով կարևորել է նաև հակամարտությունների կարգավորման գործում իր գլխավորած կառույցի դերն ու նշանակությունը:

Բուրկհալտերն իր ելույթի ժամանակ նախ շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության, անվտագության և խաղաղության համար:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին’ Բուրկհալտերը ընդգծել է ԵԱՀԿ-ի աճող ներկայությունը երկխոսության հաստատման գործում: Մատնացույց անելով ճգնաժամում առկա այն խնդիրները, որոնք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով ի հայտ են եկել կառույցի առջև’ նա կոչ է արել ԵԱՀԿ անդամ երկրներին նպաստել երկարատև դրական դինամիկային և զարգացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով:

«Համագործակցությունից առաջ են գալիս վստահությունը և համոզվածությունը: Համագործակցության միջոցով վստահության և անվտանգության մթնոլորտ ստեղծելը եղել է այս կառույցի էությունը 40 տարվա ընթացքում: Մենք պետք է այդ գործի մեծ մասն իրականացնենք: Մենք պետք է այդպես վարվենք ոչ միայն հանուն մեր պետությունների, այլև հանուն մեր ժողովուրդների»,- հայտարարել է Բուրկհալտերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում