Զաքաթալայի երկրաշարժի հետևանքով տներ են վնասվել

Զաքաթալայի երկրաշարժի հետևանքով տներ են վնասվել

Հունիսի 29-ի երեկոյան Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով երկու տուն է  փլվել Գեյամի և Մուխախ ավաններում:

Բացի դրանից վնասվել են մի շարք տների կտուրներ, որոնք երկու տարի առաջ ևս տուժել էին երկրաշարժի հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, տուժածներ չկան, սակայն մի շարք քաղաքացիներ վախից գիշերն անցկացրել են փողոցում:

Այդ շրջանի սեյսմոլագիական ծառայությունը  գրանցել է մի քանի ցնցումներ ևս,  որոնք սակայն թույլ են եղել և չեն զգացվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում