Դիվանագիտական սկանդալ. թուրք ոստիկանը ադրբեջանցի դիվանագետի է ծեծել

Դիվանագիտական սկանդալ. թուրք ոստիկանը ադրբեջանցի դիվանագետի է ծեծել

Թուրքիայում դիվանագիտական  մեծ սկանդալ է տեղի ունեցել, քանի  որ տեղական ոստիկանության աշխատակիցները ծեծել են ադրբեջանցի դիվանագետին: Անկարայի ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրել է դիվանգիտական համարանիշերով ավտոմեքենան, որի վարորդը լրջորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները:  Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով թուրքական աղբյուրներին: Պարզվել է, որ այդ ավտոմեքենայի վարորդը Անկարայում Ադրբեջանի դեսպանատան բարձրաստիճան դիվանագետ է: Դիվանագետը կոպիտ կերպով հայտարարել է, որ դիվանագիտական անձեռնմխելիություն ունի և ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն իրեն կանգնեցնել:

Թուրք ոստիկանները հայտարարել են, որ չեն կարող նրան բաց թողնել առանց վարչական իրավախախտումների մասին արձանագրություն կազմելու: Հունից դուր եկած դիվանագետը  վեճի բռնվել  ոստիկանի հետ, որը վերածվել է  ձեռնամարտի:

Ադրբեջանցի դիվանագետը հեռացել է դեպքի վայրից, զանգահարել դեսպանատուն և հայտարարել, որ ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծել են: Ադրբեջանի դեսպանատունն անմիջապես դիմել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն’ պահանջելով հետաքննել այդ գործը:

Ավելի ուշ  Թուրքիայի ԱԳՆ-ն զանգել է Ադրբեջանի դեսպանատուն և ներողություն խնդրել կատարվածի համար՝ խոստանալով հետաքննել կատարվածը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում