ԵԱՀԿ-ն վերականգնում է Բաքվում իր լիարժեք մանդատը

ԵԱՀԿ-ն  վերականգնում է Բաքվում իր լիարժեք մանդատը

ԵԱՀԿ-ն մտադիր է վերականգնել Բաքվի գրասենյակի իր գործունեությունը: ԵԱՀԿ-ի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովը օրակարգ է մտցրել Բաքվում ԵԱՀԿ-ի գործունեությունը վերականգնելու մասին հարցը: Այս մասին տեղեկացնում է Haqqin.az-ի թղթակիցը:

Չնայած ադրբեջանական պատվիրակները փորձել են խոչըդտոել այդ որոշման կայացմանը, սակայն ուղղումը մտցվել է և ընդունվել է:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կառավարության համառ ջանքերի արդյունքում Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը խիստ սահմանափակվել էր՝ դառնալով ծրագրերի համակարգող կառույց: Այդ մասին որոշումը կայացվել էր նախորդ տարի հուլիսին և ուժի մեջ մտել այս տարվա հունվարից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում