Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց նախագահական ընտրություններում

Էրդողանը պաշտոնապես առաջադրվեց  նախագահական ընտրություններում

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը նախագահական ընտրություններում պաշտոնապես առաջադրել է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը: Այդ մասին տեղեկացնում է TRT Haber-ը:

Որոշումը կայացվել է այսօր կուսակցության հերթական նիստի ընթացքում: Թուրքիայի նախագահական ընտրությունները կայանալու են սույն թվականի օգոստոսի 10-ին: Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 51 տոսկոսից ավել ձայն, ապա օգոստոսի 24-ին կկայանա երկրորդ փուլը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում