Բրիտանացի պատգամավորի հոդվածը վիրավորել է Ալիևին

Բրիտանացի պատգամավորի հոդվածը վիրավորել է Ալիևին

Բրիտանացի պատագամվորը վերջերս Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ նիստի հետ կապված հոդված է գրել Covcas bulletin ամսագրում, որը ադրբեջանական կողմը վիրավորանք  է որակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին:

Իր հոդվածում Ֆլիննը նշում է, որ ինքն ընդամենը երեսուն վայրկյան ուներ Ստրասբուրգում Ալիևին հարց տալոը համար.« Նա իրեն կորցրեց, ինչպես բոլոր այն դեպքերում, երբ անհարմար հարց են տալիս», –գրել է Ֆլիննը:

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ վերջինս գրում է. « Դիտորդները զգուշանում են, քանի որ հնարավոր է Իլհամ Ալիևն ինչ-որ ռազմական գործողություն է պլանավորում: Մեզ մնում է հուսալ, որ հակամարտությունը սառեցված կմնա և հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից»: Ադրբեջանական լրատվամիջոցները Ֆլիննի հոդվածը որակել են պրոհայկական և վիրավորական :

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում