Ռուս-վրացական հերթական հանդիպումը կկայնա հուլիսին

Ռուս-վրացական հերթական հանդիպումը կկայնա հուլիսին

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալի և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի հերթական հանդիպումը տեղի կունենանա հուլիսի 9-ին Պրահայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է APSNY.ge կայքը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:

Ինչպես հայտարարել է վրացի դիվանագետը, կողմերը նման եզրահանգման են եկել հեռախոսային խոսակցությունից հետո. «Հուլիսի30-ին հեռախոսային խոսակցություն ունեցա ՌԴ-ի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ:Մենք համաձայնության եկանք, որ ռուս-վրացական ձևաչափի հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Պրահայում:

Ինչպես նաև հանդիպումից երկու օր առաջ կկայանա առևտրա-տնտեսական հարցերով փորձագետների հանդիպում: Փորձագետների հանդիպման ժամանակ կքննարկվի այդ ոլորտում 2012թ-ից մինչ օրս կայացած աշխատանքը: Այս ամենը կքննարկվի Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համատեքստում »,- նշել է Աբաշիձեն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում