Պուտինը Եվրասիական միության դռները բացել է ԱՊՀ երկրների առաջ

Պուտինը Եվրասիական միության դռները բացել է ԱՊՀ երկրների առաջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը բաց է ԱՊՀ երկների համար, որոնք դեռ չեն անդամակցել նրան: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

«Մենք բաց ենք նաև ԱՊՀ-ի մյուս երկրների համար», – հայտարարել է Պուտինը ռուս դիվանագետների հետ հանդիպման ժամանակ:

Հարևանների հետ տնտեսական սերտ համագործակցության փոխշահավետ զարգացումը և բարեկմանական հարաբերությունները հանդիսանում են ՌԴ-ի արտաքին քաղաքականության առանցքային ռազմավարական ուղղությունը:

Նա հիշեցրել է, որ Մայիսի 29-ին Աստանայում ստորագրվել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը, որը Եվրասիական տիրույթում կստեղծի բիզնեսի ու ներդրողների համար տնտեսական զարգացման հզոր կենտրոն:

Պուտինը նշել է, որ նոր միավորումը «օբյեկտիվորեն մեծ հետաքրքրություն է առաջացնում ԱՊՀ-ի գծով գործընկերների շրջանում»: Մասնավորապես, արդեն շուտով Միության անդամ կդառնա Հայաստանը, Ղրղզստանի հետ բանակցությունները նույնպես «առաջացած փուլում են»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում