Նիկոլյա Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Նիկոլյա Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյան Սարկոզիին մեղադրել են կոռուպցիայի մեջ: Այդ մասին տեղկեացնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով դատախազությանը:
Սարկոզին մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և անձնական նպատակներով օգտագործելու և գործարքային գաղտնիությունը խախտելու մեջ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին բերման է ենթարկվել՝ լիազորությունների ենթադրվող չարաշահման գործով ցուցմունքներ տալու համար: Այդ մասին հուլիսի 1-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ հղում անելով դատական ոլորտի սեփական աղբյուրները: Ինչպես նշում է գործակալությունը, Սարկոզին հուլիսի 1-ի վաղ առավոտյան ժամանել է Փարիզի մերձակա Նանտեր քաղաքի բաժանմունք:
«Սարկոզին կանչվել է Նանտեր՝ ցուցմունքներ տալու համար»,- ասել է գործակալության աղբյուրը:

2011թ-ի Քադդաֆիի որդին հայտարարել էր, որ Ֆրանսիայում նախագահական ընտրություններից առաջ իր ընտանիքը Սարկոզիին հիսուն միլլիոն դոլար է տվել:

Նախկին նախագահին կասկածում են L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրի կողմից անօրինական 150 հազար դոլար ստանալու մեջ: 2013թ-ի հոկտեմբերին ֆրանսիական դատախազությունը համաձայնվեց այդ գործի փակման հետ կապված: Ֆրանսիայի նախագահի թեկնածուների արգելվում է մասնավոր անձանցից 4600 եվրոյից ավել նվիրատվություն վերցնել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում