Թուրքիայում թույլատրել են արգելված Քուրդիստան բառը

Թուրքիայում թույլատրել են արգելված Քուրդիստան բառը

Թուրքիայում գործող քաղաքական կուսակցություններին թույլատրվել է օգտագործել Քուրդիստան բառը, որը երկար տարիներ արգելված է եղել: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստին:

Անկարայի վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Քրդական դեմոկրատական կուսակցությունը պետք է լիցենզիա ստանա, որը թույլ կտա իր անվանման մեջ օգտագործել Քուրդիստան բառը: Այս կերպ Անկարան ձգտում է քրդական հարցի խաղաղ ճանապարհով լուծմանը:

«Դա քրդերին հետ կպահի ուժի դիմելուց և մարդկանց հնարավորություն կընձեռի հասնել քրդական ազգի դեմոկրատական և քաղաքական իրավունքներին»,- հայտարարել է Քրդական հեղափոխական-դեմոկրատական մշակութային ասոցացիայի ներկայացուցիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում