ԵՄ-ն երրորդ էներգափաթեթից չի բացառի ՌԴ-ին. ռուս փորձագետ
Նմանատիպ
«Չեմ կարծում, եր ԵՄ-ն կգնա նրան, որ երրորդ էներգափաթեթից բացառի Հարավային հոսքը»,- կարծում է Էներգետիկ զարգացման ֆոնդի տնօրեն Սերգեյ Պիկինը:
«Գազպորմն ամեն դեպքում ստիպված կլինի խաղալ ԵՄ-ի կանոններով»: Այս մասին տեղեկացնում է Ռեգնումը:
Սերգեյ Պիկինի կարծիքով, այս փաթեթի շրջանակներում Հարավային հոսքի ռեֆորմները բավականին արագ կընթանան և կապված չեն լինի տարբեր երկրների ներքաղաքական իրադարձություններով պայմանավորված դիրքորոշումների փոփոխության հետ:
«Այսօր Ավստրիան մեր կոմղից է, սակայն ոչ-ոք չի երաշխավորում, որ իրավիճակը որոշ ժամանակ անց կարող է փոխվել: Բուլղարիան ևս անընդահտ փոխում է իր դիրքորոշումը՝ կապված նրա հետ թե իշխանության գլխին ինչ կառավարություն է»:
Սերգեյ Պիկւնը համոզված է, որպեսզի գազպրոմի նախագծերը դառնան եվրոպական գազային համակարգի մասնիկը, Ռուսաստանը պետք է ջանքեր դնի ոչ միայն եվրակոմիսարների եհտ հանդիպման ժամանակ, այլև արտահանման օպերացիաների ազատականացման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում